Լրահոս

04.03.2012 00:10


Արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի ավելի քան 300 խախտում

Արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի ավելի քան 300 խախտում

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, փետրվարի 26-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածումղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփմանգծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի ավելի քան 300 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ, արձակվել է շուրջ  1200  կրակոց: 

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, տուրք չտալով հակառակորդի նմանօրինակ պահվածքին,  շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնային գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանություն:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը